воскресенье, 29 марта 2015 г.

Հերթական ոչ մարտական կորուստն Ադրբեջանի ԶՈւ-ում. ՊՆ-ն լռում է


Ադրբեջանի ԶՈւ-ում արձանագրվել է հերթական կորուստը, և երկրի պաշտպանության նախարարությունը, հերթական անգամ հետևելով իր իսկ կողմից որդեգրված քաղաքականությանը, թաքցնում է կորուստներին վերաբերող տեղեկությունը, ուստի այս թեմայով որպես աղբյուր են ծառայում հատկապես վերջին շրջանում մի շարք ադրբեջանական՝ հարաբերականորեն անկախ լրատվամիջոցներ, որոնց թվում՝ Moderator.az, MeydanTV, Musavat.com, Azadliq.info ռեսուրսները: Վերջիններս կորուստների մասին հաղորդում են սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունների շնորհիվ: 


Այսօր էլ՝ մարտի 29-ին, MeydanTV-ն, հղում տալով սեփական աղբյուրներին, գրում է, թե Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի զինծառայող Վասիֆ Ֆիրուդինլին սպանվել է ծառայակցի՝ Նազիմ Իբրահիմովի գնդակից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, պաշտոնական մեկնաբանություններ դեպքի առնչությամբ ևս չկան:

Նշենք նաև, որ MeydaTV-ն, հիմնվելով սեփական մշտադիտարկումների վրա, հայտնում է՝ ադրբեջանական զինուժը տարվա սկզբից մինչ օրս ունի 19 կորուստ: Մեր կողմից էլ հավելենք, որ պաշտոնապես այդ կորուստներից հաստատվել են լոկ 13-ը: 

Комментариев нет:

Отправить комментарий