понедельник, 30 марта 2015 г.

Ադրբեջանցի օգտատերերին չի տպավորել իրենց կքանստած մարզիկը







Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողությանը  բրոնզե մեդալակիր ադրբեջանցի մարզիկը ոսկե մեդալը նվաճած, Արցախից սերող հայազգի Աշոտ Դանիելյանի պատվին հնչեցվող Հայաստանի հիմնի ժամանակ կքանստել է` փորձելով անարգանք ցուցաբերել Հայաստանի մարզիկի ու հայերի նկատմամբ: 

Թողնելով մի կողմ սույն արարքի անհեթեթությունը` անդրադառնանք նրան, թե ադրբեջանական սոցցանցային հարթակներում ինչպես են ընդունել այս քայլը, որը, ըստ էության, ուղղված էր հիմնականում այդ նույն ադրբեջանական լսարանին: Դատելով սոցցանցային էջերում տեղ գտած ու մեծ թվով համակիրներ ունեցող մեկնաբանություններից` ադրբեջանցի օգտատերերը հիմնականում չեզոք դիրք են գրավել կամ էլ կոչ արել մարզիկին` նմանատիպ քայլի դիմելու փոխարեն «հաղթանակ տանել, որի արդյունքում կհնչեր ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հիմնը»: Այսպես, ադրբեջանցի օգտատերերից մեկը գրում է. «Եթե չես կարողանում հաղթել, ապա պետք է հարգես քեզնից ուժեղին»: Մեկ ուրիշը. «Իր կարճ խելքով մեր մարզիկը մտածել է, թե իբր այդ կերպ փառավորվում է, բայց իրականում ուրիշների առջև նվաստացրեց ինքն իրեն»: Մյուսը. «Եթե ուզում էիր` հնչեր քո հիմնը, առաջինը լինեիր, եթե պարտվել ես, բարի եղիր հետևել դարեր առաջ ձևավորված սպորտային էթիկային»:

Շնորհակալություն եմ հայտնում Սարգիս Ասատրյանին ադրբեջաներենից թարգմանելու համար

Комментариев нет:

Отправить комментарий