среда, 11 марта 2015 г.

Ադրբեջանցուն զորակոչել են մեկ երիկամով, զորացրվելուց հետո նրա վիճակը վատացել է







Ադրբեջանի Աղջաբեդի շրջանի Փոլադլը գյուղի բնակիչ Ռաշադ Դադաշովի մոտ զինծառայությունից 22 տարեկանում վերադառնալուց առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Տարբեր ախտորոշումներով անիմաստ բուժումներ անցնելուց հետո պարզվել է, որ նա այնուհանդերձ լուրջ խնդիրներ ունի երիկամի հետ կապված: Դադաշովի մայրը` Ռադա Դադաշովան, ադրբեջանական «Ազադլիգ» թերթին պատմել է, որ մինչ զորակոչվելն իր որդին որևէ առողջական խնդիրներ չի ունեցել, դրանք ծագել են զինծառայության ընթացքում:

 «Որդիս այսպիսի վիճակում հայտնվեց զորացրվելուց մեկ-երկու ամիս չանցած: Մռավի բարձունքներում սառչելու և խիստ ցուրտ եղանակին զորավարժությունների մասնակցելու հետևանքով նրա երիկամում խնդիրներ ծագեցին »,- շեշտել է մայրը:

Ինչպես նշում է թերթը, Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությանը կից Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ֆիքրեթ Ալիևը խոստովանել է, որ Դադաշովի երիկամային պաթոլոգիան կարող էր բացահայտվել զինծառայությունից առաջ, սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանում զորակոչիկների համար օրենքով ուլտրաձայնային քննություն նախատեսված չէ:  

Զինվորի մայրմ իր հերթին տարակուսում է, որ իր որդին, փաստորեն, Ադրբեջանի սխալ օրենսդրության զոհ է. այժմ իր որդուն ոչ անաշխատունակ, ոչ էլ հաշմանդամ են ճանաչում, և նրա` նվազագույնը երեք ամիսը մեկ անգամ բուժում անցնելու բոլոր ծախսերն էլ իրենք են հոգում, քանի որ նրան հասցված վնասն այդպես էլ չի փոխհատուցվել, սոցիալական պաշտպանությունն էլ ապահովված չէ: Մայրը հավելել է, որ այս ամենի մասին նաև գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում:

«Բանակում զինծառայողների հիվանդության ու մահվան փաստերը նվազեցնում են պետության և նույն այդ բանակի նկատմամբ բնակչության վստահությունը: Բանակի համար մեծ բյուջե հատկացնող պետությունը չի կարողանում մեկ ուլտրաձայնային սարք գնելու փող գտնել իր զինծառայողների առողջական վիճակը պարզելու համար»,- եզրափակել է նախկին զինծառայողի մայրը:  

Комментариев нет:

Отправить комментарий