понедельник, 20 апреля 2015 г.

Հին լուսանկարների ցուցահանդեսը և «Սերնդեսերունդ» նախագծի մեկնարկը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին




Ապրիլի 18-ին Առագաստ համալիրում կայացավ  19-րդ դարի վերջով-20-րդ դարի սկզբով թվագրվող լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին արևմատահայերի կենցաղը, հագուստները, հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ հնում, ինչպես նաև հայտարարվեց Անի Մարգարյանի և Վանուհի Հոբոսյանի հեղինակած  «Սերնդեսերունդ» նախագծի մեկնարկը: Միջոցառումն ավարտվեց հայ երգի ու պարի ինքնատիպ համերգով: Միջոցառումն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:








Անի Մարգարյանը նշեց, որ հին լուսանկարները թույլ են տալիս հիշել մեր նախնիներին՝ որպես ստեղծարար, տաղանդավոր և իմաստուն անձանց, իսկ Վանուհի Հոբոսյանը շեշտեց, որ վերոհիշյալ նախագծին մասնակցել ցանկացողները պետք է ֆեյսբուքյան էջին կամ մեյլին (https://www.facebook.com/serndeserund և serndeserund@gmail.com) ուղարկեն առավելագույնս 5 րոպե տևողությամբ տեսագրություն, որտեղ կպատմեն կամ էլ ցույց կտան, թե ինչ են սովորել իրենց ավագ հարազատներից՝ հորից, մորից, պապից, ապուպապից, հորեղբորից և այլն: Տարվա վերջում կընտրվի հաղթողը: Ակնկալվում է մինչև 2015-ի ավարտը հավաքել նմանատիպ 100 տեսագրություն և դրանցից ստեղծել վավերագրական ֆիլմ:

Նախագծի նպատակը
Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հարկ է ամենատարբեր հարթակներից հնարավորինս հաճախ խոսել նոր կյանքի, նոր շնչի, սերունդների միջև անքակտելի կապի մասին, և այս ամենը՝ փոխըմբռնման ու սիրո լեզվով ցույց տալով աշխարհին, որ հայի տեսակը ոչնչացնելու ծրագիրը տապալված է, և սերունդների միջև կապը որևէ մեկը չի կարող քանդել: Բացի այդ, պետք է հերթական անգամ շեշտել, որ սույն կապն ու փոխառնչությունները հույժ կարևոր են, քանզի ավանդույթները, մշակութային դրսևորումները, գիտելիքներն ու հմտությունները, որոնք կազմում են հայի ազգային դիմագիծը, հասել են մեր օրեր այդ թվում սերնդեսերունդ փոխանցվելու և սերունդների հիշողությունը վառ պահելու միջոցով: Եվ վերջապես բնական է, որ խոսելուց ու բարձրաձայնելուց զատ՝ կարևոր է կատարել հստակ, արդյունավետ ու կշռադատված քայլեր, որոնք միտված կլինեն սերունդների միջև կապերի ամրապնդմանն ու սույն գաղափարի տարածվելուն:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ առաջարկում ենք «Սերնդեսերունդ» նոր նախագիծը, որն առավել հնչեղ կլինի հենց 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նախագծի ակնկալվելիք արդյունքները
  • ·Սերունդների միջև կապի ամրապնդում
  • ·           Հայ տաղանդավոր երիտասարդների բացահայտում, համախմբում
  • ·         Հետաքրքիր տեսագրությունների մեկտեղում, որոնք հետագայում հնարավոր է ազատորեն կիրառել սոցցանցային տարբեր հարթակներում, այդ թվում՝ միջազգային, հայի դրական կերպար ստեղծելու/ամրապնդելու նպատակով
  • ·         Սփյուռքի աշխուժացում
  • ·         ՀՀ շրջանների երիտասարդության շարքերում աշխուժացում, ոգևորում
  • ·         Արցախի երիտասարդության աշխուժացում, ոգևորում
  • ·         ՀՀ, Արցախի ու Սփյուռքի երիտասարդների  միջև կապերի ամրապնդում
  • ·         Մշակութային հիշողության նորոգում

Комментариев нет:

Отправить комментарий