вторник, 23 июня 2015 г.

Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող հատել է Տավուշի հետ սահմանը. նրանք թերևս վիրավոր են








Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 23-ին, Ղազախի շրջանից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզ են անցել Ադրբեջանի ԶՈւ 2 պայմանագրային զինծառայող՝ կրտսեր սերժանտներ Մուսաև Մուսա Սաբիր օղլուն և Յոլչուև Թուրալ Սահիբ օղլուն: Ադրբեջանական կողմը վկայում է, թե զինծառայողները մոլորվել են:

Մինչդեռ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է հետևյալը. «Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները»:

Комментариев нет:

Отправить комментарий