пятница, 26 июня 2015 г.

Ադրբեջանն ընդունել է իր 2 զինծառայողների կորուստը Տավուշի հետ սահմանին





Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հունիսի 23-ին Ղազախի շրջանից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզ են անցել Ադրբեջանի ԶՈւ 2 պայմանագրային զինծառայող՝ կրտսեր սերժանտներ Մուսաև Մուսա Սաբիր օղլուն և Յոլչուև Թուրալ Սահիբ օղլուն: Այսօր արդեն՝ հունիսի 25-ին, ադրբեջանական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդում է՝ պայմանագրայիններ Մուսա Մուսաևն ու Թուրալ Յոլչիևը պայթել են ականի վրա Հայաստանի հետ սահմանին, ԿԽՄԿ-ի աջակցությամբ հայտնաբերվել են վերջիններիս դիերը:


Այսպիսով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ ավելի վաղ տարածած ֆեյսբուքյան գրառումը համապատասխանում էր իրականությանը. նա դեռ հունիսի 23-ին հայտնել էր սահմանին ականի պայթյունից վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողների մասին: Իսկ թե ինչու են Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները փորձել անցել սահմանը, դեռևս բարդ է ասել: Ադրբեջանի ՊՆ-ն վկայում է, թե վերջիններս «մոլորվել էին»: 

Комментариев нет:

Отправить комментарий