понедельник, 22 июня 2015 г.

Ադրբեջանը հաղորդում է 3 ոչ մարտական կորստի մասին




Հունիսի 20-ին Ադրբեջանում՝ Գախ-Շաքի ավտոճանապարհին ավտովթար է գրանցվել, որի զոհերից 3-ը, ըստ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալների, եղել են պետական սահմանապահ ծառայության զինծառայողներ: Նրանք են՝ կրտսեր ենթասպաներ Աբբասով Մաարիֆ Ալիջան օղլու, Նիֆտիև Աջար Փաշա օղլու, Շամիլլի Անար Իհթիյար օղլու: Համաձայն ադրբեջանական մամուլի՝ վթարի պատճառը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի անթույլատրելի մեծ արագությունն է, որի մեջ էլ եղել են նշված զինծառայողները: Ադրբեջանական MeydanTV համացանցային ռեսուրսը հրապարակել է մահացած զինծառայողների լուսանկարները: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը լռում է դեպքի առնչությամբ: 

Комментариев нет:

Отправить комментарий