понедельник, 15 июня 2015 г.

Ադրբեջանը հաղորդում է ԶՈւ կորստի մասին. հանգամանքները կասկածելի են





Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին զորամասում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Դևրիշով Էլվին Էթիբար օղլուն, որը զորակոչվել էր Բալաքանի շրջանի Քաթեխ գյուղից: Հետաքրքիր է, որ մեկ այլ ադրբեջանական մեդիա ռեսուրս՝ MeydanTV-ն գրում է, թե 18-ամյա այս երիտասարդը սպանվել է «թշնամու դիպուկահարի գնդակից առաջնագծում»՝ հրապարակելով վերջինիս լուսանկարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է սույն դեպքի առնչությամբ: 

Комментариев нет:

Отправить комментарий