среда, 17 июня 2015 г.

Երկու կասկածելի մահ՝ ադրբեջանական բանակում



Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, հղում տալով «Ազադլիգ» թերթին, հաղորդում է, թե Հայաստանին սահմանամերձ Թովուզի շրջանի զորամասերից մեկում արձակուրդից նոր վերադարձած զինծառայողը՝ Թափդիգով ազգանունով, ինքնասպան է եղել՝ ծառայակիցների կողմից ճնշումների ենթարկվելու հետևանքով: Մեկ այլ սահմանամերձ շրջանի՝ Գետաբեկի զորամասերից մեկում, ըստ նույն աղբյուրի, կախվել է ԶՈւ զինծառայող, որի անձնական տվյալները չեն հաղորդվում: Փոխարենը տեղեկացվում է, որ ինքնասպանության պատճառը զինծառայողի նկատմամբ կոպիտ ֆիզիկական ուժի պարբերաբար կիրառումն է:


Համաձայն ադրբեջանական գործակալության՝ երկու դեպքերն էլ կասկածելի են, տվյալները՝ կցկտուր, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանել:  

Комментариев нет:

Отправить комментарий