воскресенье, 12 июля 2015 г.

Ադրբեջանում աշխատանքից հեռացրել են ԶՈւ ԳՇ պետի որդուն տուգանած ոստիկանին




Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն այս անգամ ոչ թե նրա համար, որ Դերբենդում կապեր ունի, լեզգին է, կամ էլ պաշտպանության ներկայիս նախարարից առավել ազդեցիկ է, այլ այն պատճառով, որ իր որդու ավտոմեքենան կանգնեցնելու համար ՃՈ-ի աշխատակցին ազատել են աշխատանքից:


Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել է նշված ոստիկանը՝ Ջավանշիր Հասիմովը, գիշերվա ժամին իր աշխատանքային պարտականություններն իրականացնելիս կանգնեցրել է բազում խախտումներով երթևեկող ավտոմեքենայի: Վարորդն իջել է, սկսել հայհոյել ու սպառնացել սպանել ոստիկանին և վերջինիս ընտանիքի անդամներին: Հաջորդ օրն աշխատանքի գնալիս ոստիկանին հայտնել են, թե ում ավտոմեքենան էր ինքը կանգնեցրել՝ հավելելով, թե վերջինս հեռացված է աշխատանքից: 

Комментариев нет:

Отправить комментарий