среда, 29 июля 2015 г.

Ադրբեջանի բանակում մահերի ու արտակարգ պատահարների նոր աղբյուր. բլոգեր Հեբիբ Մյունթեզիրը





Ադրբեջանի ԶՈւ՝ Աղստաֆայում տեղակայված զորամասերից պայմանագրային զինծառայող Էլդար Էլմդար օղլու Հաջիևը գնդակահարել է նույն զորամասի զինծառայող, լեյտենանտ Ջեյհուն Ռզաևին: Դեպքի մասին հայտնի է դարձել սույն թվականի հուլիսի 28-ին:

Նման միջադեպերն ու դրանց թաքցնելն Ադրբեջանի կողմից բնավ առաջին դեպքը չէ, սակայն հարկ եմ համարում խոսել նշված տեղեկության աղբյուրի՝ ադրբեջանցի բլոգեր, ակտիվիստ Հեբիբ Մյունթեզիրի մասին: Միջադեպի մասին տեղեկացել ենք վերջինիս ֆեյսբուքյան և թվիթերյան էջերից: Կարևոր է նկատել, որ սա առաջին անգամը չէ, որ այս բլոգերը հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ում միջադեպերի, զինծառայողների սպանությունների, արտակարգ պատահարների մասին: Հիշեցնեմ օրինակ, որ ընթացիկ տարվա հունվարին նա հայտնել էր առաջնագծում սպանված 3 և վիրավոր 2 ադրբեջանցի զինծառայողների անուններն ու կոչումները:

Բարդ է  հստակ ասել, թե որտեղից նրան նման հանգամանալից տեղեկություններ, հատկապես երբ վերջինս բնակվում է ներկայումս Ադրբեջանի սահմաններից դուրս: Հավանաբար, բլոգերն Ադրբեջանում ունի իր հավաստի աղբյուրները, և առանց երկնչելու բացեիբաց գրում է սոցցանցերում, քանի որ Ադրբեջանի իշխանությունների ձեռքերը չեն կարող հասնել  Բեռլին:

Ինչպես հաղորդում է Մեյդան-ԹՎ ադրբեջանական համացանցային, քիչ թե շատ անկախ ռեսուրսը, Մյունթեզիրը վերջինիս թղթակից է, սկսել է գործունեությունը 2005-ին, բացել է իր առցանց երգիծական Tinsöhbeti բլոգը Բեռլինում: Մինչ օրս նրա Յություբյան ալիքն ունի ավելի քան 27 մլն դիտում, նրան այս սոցցանցում հետևում են շուրջ 55 հազար օգտատեր, իսկ ֆեյսբուքում՝ ավելի քան 19 հազարը: Նա նյութեր է գրում ու հրապարակում բացառապես ադրբեջաներենով: Ինչպես տեսնում եք, բլոգերի լսարանը մեծ է, ուստի կարելի է եզրակացնել, որ նա ազդում է հասարակական կարծիքի ձևավորման վրա:


Այսպիսով, Ադրբեջանի ՊՆ-ի՝ փակ աշխատանքի հետևանքով ունենք այս երկրի ԶՈւ-ի վերաբերյալ  քիչ թե շատ վստահելի ևս մեկ, այլընտրանքային տեղեկատվական աղբյուր, որը երբեմն էլ հենց սկզբնաղբյուր է, որին համենայն դեպս արժե հետևել: 

Комментариев нет:

Отправить комментарий