четверг, 23 июля 2015 г.

The Guardian. Harvey Nichols հանրախանութների ցանցը լքում է Ադրբեջանը




Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ ազդարարում է համաշխարհային մակարդակով առաջատար հանրախանութների ցանցերից մեկի՝ բրիտանական Harvey Nichols-ի բրենդային խանութի փակումը Բաքվում, որը բացվել էր ընդամենը 4 ամիս առաջ:

Ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Բաքվի կենտրոնի Globus Plaza յոթհարկանի շքեղ շինությունում այլևս չի գործելու Harvey Nichols ցանցը. վերջինս պաշտոնապես դադարեցրել է համագործակցությունն իր ադրբեջանական գործընկեր կազմակերպության՝ Perfomans-ի հետ:

Հոդվածագիրը, շեշտելով, թե կողմերն այս պահին չեն մեկնաբանում կատարվածը, այնուհանդերձ ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա՝ հիշատակելով հատկապես վերջերս կայացած Եվրոպական խաղերը, որով, ըստ հոդվածագրի, երկրի նախագահ Իլհամ Ալիևը պարզապես փորձում էր «սպիտակեցնել սեփական դեմքը»:

Ավելորդ  չեմ համարում հիշեցնել, որ դեռևս 2015 թվականի մարտին ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից գրում էին Harvey Nichols լյուքս հանրախանութների ցանցի՝ Բաքվի նորաբաց հանրախանութի մասին, որտեղ ավելի քան 500 միջազգային բրենդային նորաձևության տներ և շպարի միջոցներ ու օծանելիք արտադրող ընկերություններ են ներկայացված: Այժմ, կարծում եմ, որոշ ադրբեջանական իշխանամետ ռեսուրսներ հանդես կգան հոդվածներով՝ փորձելով համոզել ադրբեջանցի ընթերցողին, թե իբր որքան օգտակար էր սույն բրիտանական խանութների ցանցի փակումը, և Ադրբեջանը շահեց դրանից, իսկ որոշներն էլ կսկսեն փորփրել Harvey Nichols-ի երկարամյա գործունեությունը՝ փորձելով գտնել ու վերհանել թերություններ, սկանդալային պատմություններ:


Նկատեմ նաև, որ Harvey Nichols-ի՝ արդեն իսկ նախկին, ադրբեջանական գործընկեր Perfomans կազմակերպությունը, համաձայն պաշտոնական տվյալների, հիմնվել է 2002-ին, սկզբում գործել է որպես շինարարական կազմակերպություն, ապա դարձել է միջազգային հեղինակության ընկերությունների՝ Ադրբեջանում հիմնվելու հարցում ներդրումներ կատարող կազմակերպություն, որը, ամենայն հավանականությամբ, մասամբ կամ ամբողջովին պետական է:   

Комментариев нет:

Отправить комментарий