пятница, 7 августа 2015 г.

Տարազը դառնում է նորաձև. Տարազի առաջին փառատոնը (photo)






Օգոստոսի 5-ին Երևանում կայացավ կարևոր ու վաղուց սպասված մի միջոցառում, որն իր նախադեպը չուներ՝ Տարազի փառատոն: «Տերյան մշակութային կենտրոնի» և Երևանի քաղաքապետարանի տուրիզմի վարչության համագործակցության արդյունքում Հյուսիսային պողոտայում հայտնվեցին էթնիկ տարրեր կրող ձեռքի աշխատանքներ, գորգեր, կարպետներ, կավե իրեր, ասեղնագործած իրեր, զարդեր, մի խոսքով՝ այն ամենը, ինչը ստեղծված է հայկական մշակույթից ներշնչանքի և դրան հատուկ մոտիվների հիման վրա:

Ավելին, հայկական շունչն ու մթնոլորտն ամբողջացրին հայ ազգային պարի ու երգի խմբերը, նաև էթնիկ տարրերով ժամանակակից երաժշտության կրողներն ու քարոզողները՝ թառահար Միքայել Ոսկանյանն ու իր ընկերները: Երեկոյի գագաթնակետը դարձավ ATEX-ի պրոֆեսիոնալ մոդելների կողմից Տերյան կենտրոնի տարազների հավաքածուի և Արամ Նիկոլյանի հավաքածուի ցուցադրությունը:
Առանձին տաղավարով էին հանդես գալիս հայկական գորգերը վերածնող Megerian Carpets ընկերությունը և հայկական տարազը որակյալ ու ինքնատիպ լուսանկարներով տարածող Photo Atelier Marashlyan Retro-ն:
Ուրախալի էր, որ ներկա էին մամուլի ներկայացուցիչներ, լուսանկարիչներ, Սփյուռքից ժամանած հայեր, զբոսաշրջիկներ, երիտասարդներ, որոնք, համաձայն իրենց արձագանքների, ոչ միայն հաճույք ստացան երեկոյից, այլև իրազեկվեցին տարազի պատմության մասին:

Լուսանկարների համար շնորհակալություն եմ հայտնում «Հայկական շրջանակ» նախագծի անդամներին ու գործընկերներին, ինչպես և Վիռա Առմանսկիխ լուսանկարչուհուն: 





























Комментариев нет:

Отправить комментарий