среда, 2 сентября 2015 г.

Ադրբեջանցի բլոգերը հաղորդում է ԶՈւ չհաստատված 2 կորստի մասին




Ադրբեջանցի բլոգեր, լրագրող, ակտիվիստ Հեբիբ Մունթեզիրը, որի մասին արդեն առիթ էի ունեցել խոսելու, հերթական անգամ իր սոցցանցային էջում հաղորդում է Ադրբեջանի ԶՈւ՝ չհաստատված երկու կորստի մասին:

Համաձայն վերջինիս գրառման՝ «հայ դիպուկահարի գնդակից» առաջնագծում սպանվել է Լերիքի շրջանից զորակոչված, 1991-ին ծնված ենթասպա Ռուսլան Գալիբ օղլու Աղաևը:

Ինչ վերաբերում է երկրորդ կորստին, ապա այն, ըստ բլոգերի, ոչ մարտական է. Շեքիի շրջանից զորակոչված ոմն ենթասպա Գիզիր Մամեդովը մահացել է հիվանդության պատճառով: Նա զինծառայություն էր անցնում ՆԻՀ Շահբուզի շրջանի զորամասերից մեկում: 

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը լռում է սույն միջադեպերի առնչությամբ: 

Комментариев нет:

Отправить комментарий