пятница, 6 ноября 2015 г.

Բաքվում իսլամիստների բողոքի ցույց է. կան ձերբակալվածներ





Ադրբեջանում՝  Բաքվի Սաբունչուի շրջանում, իսլամիստների մի խումբ նոյեմբերի 5-ի երեկոյան բողոքի ցույց է անցկացրել, երբ «Մուսուլմանների միասնության շարժում» կազմակերպության նախագահի տեղակալ Էլչին Գասըմլըին ձերբակալել են:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Գասըմլըի ձերբակալման պատճառը վերջինիս՝ իսլամիստական տրամադրություններով հայտնի Նարդարան ավանի մզկիթում կայացած, տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված սուր քննադատություններով ելույթն է: Նկատենք, որ ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի էր ենթարկվել աստվածաբան, Գասըմլըի գաղափարակից Թալե Բահիրզադեն, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել սույն ելույթի համար:

Երեկոյան ժամերի տվյալներով՝ իսլամիստների խմբերը շրջափակել են այն ոստիկանական բաժանմունքը, որտեղ պահվում է Գասըմլըն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: Ադրբեջանի ՆԳՆ զորքերն իրենց հերթին փակել են դեպի բաժանմունք տանող ճանապարհները:

Արդեն իսկ հայտնի է 20 ձերբակալվածների մասին:


Ադրբեջանական Musavat.com կայքը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից: 

Комментариев нет:

Отправить комментарий