вторник, 8 декабря 2015 г.

Ադրբեջանական մամուլը գրում է ՊՆ-ի կողմից թաքցրած երկու կորստի մասին





Ադրբեջանական մամուլը՝ մասնավորապես ԹՈՒՐԱՆ լրատվական գործակալությունը, գրում է օրերս Ադրբեջանի ԶՈւ երկու կորստի և վիրավոր զինծառայողների միջադեպերի մասին, որոնց վերաբերյալ երկրի ՊՆ-ն կամ խուսափում է մեկնաբանություններ տալ կամ էլ արձագանքում է միայն այն ժամանակ, երբ սոցցանցերում ադրբեջանական մեդիա ռեսուրսներն ու օգտատերերը լուսանկարներ և տեղեկություններ են հրապարակում զոհված կամ սպանված զինծառայողների մասին:
Այսպես, հայտնի է դարձել, որ Տերտերի կամ Թարթառի շրջանում, որը սահմանակից է Արցախին, <հայկական կողմից արձակված գնդակից> սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Աբդուլլահ Մոլլաևը, վիրավորվել է ևս երկու զինծառայող: Սպանվածին հուղարկավորել են հայրենի Գախի շրջանում:
Ավելի վաղ ադրբեջանական MeydanTV-ն հայտնել էր ադրբեջանական վարկածի համաձայն՝ զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով մահացած զինծառայող Ադիլ Գուլիևի մասին: Այս առումով հարկ է շեշտել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի վերջին գրառումներից մեկը, որտեղ նա, մեկնաբանելով Գուլիևի միջադեպը, ակնարկում է, թե սա ադրբեջանցիներին ուղղված մեր պատասխանի միայն սկիզբն է:
Մեր հերթին հիշեցնենք, որ օրերս առաջնագծում իրավիճակը կրկին լարվել է. Արցախի ՊԲ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Комментариев нет:

Отправить комментарий