понедельник, 21 марта 2016 г.

Հայկական ժանյակի 81-ամյա վարպետը Բեյրութից (photo)
















Բեյրութի հայության շրջանում ձեռագործը՝ առավելապես ասեղնագործությունն ու ժանյակը, վաղուց ի վեր կարևորվել են ու կարևոր են մինչ օրս: Ձեռագործը ճանաչում են, հարգում են, աղջիկներն ու կանայք սիրով սովորում են հայկական ասեղնագործության կարատեսակներն ու սեփական ձեռքի աշխատանքով զարդարում իրենց տունն ու աշխատավայրը, իսկ տղամարդիկ հպարտանում են իրենց տիկնանց ու դուստրերի ձեռագործերով:

Կան վարպետ ասեղնագործուհիներ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են հայկական ասեղնագործությանն ու ժանյակին, ինչպես 81-ամյա Սիմա Տիւքէնճեան-Պելեանը:  Իր խոսքերով՝ ավելի քան 60 տարի է, ինչ զբաղվում է այս արվեստով. սկզբում իր չորս երեխաների դպրոցական հագուստներն է ասեղնագործել կամ լրացրել ժանյակներով, ապա այնքան մեծ քանակի ու բարձր որակի աշխատանքներ է ստեղծել, որ հետաքրքրություն է առաջացրել գերմանացի ու ֆրանսիացի այցելուների շրջանում: Վարպետը փաստում է, որ մեծ թվով աշխատանքներ է վաճառել, նաև շատերին սովորեցրել է այդ արվեստը, որպեսզի հայկական ձեռագործը կենդանի մնա:

Հավելեմ նաև, որ տիկին Սիման հիանալի խոհարար է, պատրաստում է Մուսա լեռան հայությանը հատուկ ճաշատեսակներ՝ մեկը մյուսից ախորժելի:

Բեյրութից հեռանալիս տիկին Սիմայից ստացա ինձ համար շատ թանկ ու նմանը չունեցող նվեր՝ վարպետի ժանյակներից մեկը:







Комментариев нет:

Отправить комментарий