суббота, 2 апреля 2016 г.

Ադրբեջանը մարտերում կորցրել է այդ թվում մեկ ԱԹՍ ու տանկ. ՀՀ ՊՆ





ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանը մարտերում կորցրել է  այդ թվում մեկ ԱԹՍ՝ անօդաչու թռչող սարք ու մեկ տանկ:

Ինչպես արդեն հաղորդվել է, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (<<Գրադ>>) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Комментариев нет:

Отправить комментарий