среда, 13 апреля 2016 г.

Լոնդոնում հայ ցուցարարների թիվը գերազանցում էր ադրբեջանցիներինը (interview)




Իմ զրուցակիցն է Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Վահե Դիլոյանը, որը պատմում է վերջին օրերին տեղի հայության կազմակերպած ցույցերի և առաջնագծում իրավիճակի վերաբերյալ տեսակետների մասին:

Լոնդոնահայությունն ի ցույց դրեց իր համախմբվածությունն ու աջակցությունը՝ ի սատարումն Արցախի և Հայաստանի:Ուշագրավ է նաև, որ այս ծանր վիճակում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր բնակվում են Միացյալ Թագավորությունում, դիմում են ՀՀ դեսպանությանը՝ պատրաստակամություն հայտնելով ոչ միայն օգնության ձեռք մեկնելու իրենց արցախաբնակ քույրերին և եղբայրներին, այլև որպես կամավոր մեկնելու Արցախ՝ դիմակայելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:Խնդիրը կայանում է նրանում, որ «BBC», «The Guardian» և այլ հեղինակավոր լրատվամիջոցներն Արցախի վերջին զարգացումների վերաբերյալ հրապարակված իրենց նյութերում հանդես էին եկել առավելապես անաչառ մեկնաբանություններով: Սա այնքան էր զայրացրել ադրբեջանցիներին, որ վերջիններս նույնիսկ քարոզարշավ են սկսել «ԲիԲիՍի» գործակալության դեմ: Ահա այսպիսի մարտական տրամադրվածությամբ էլ ադրբեջանցիները փորձեցին կյանքի կոչել իրենց նախապես ծրագրած ցույցը: Սակայն ադրբեջանցի ցուցարարներին դեսպանության առջև դիմավորեցին վերջիններիս թվաքանակով գերազանցող, պաստառներ ու հայկական դրոշներ կրող՝ հայ համայնքի ներկայացուցիչները:Ի տարբերություն սեփական երկրի ղեկավարության օրինակով կարգազանց վարքագիծ դրսևորող ադրբեջանցիների, ովքեր չէին ենթարկվում ոստիկանության հրահանգներին, հայկական համայնքը ցույցի ողջ ընթացքում դրսևորում էր զսպվածություն, վճռականություն և կազմակերպվածության բարձր մակարդակ: Հայ համայնքի կողմից պատրաստված պաստառները կրում էին այնպիսի կոչեր, ինչպիսիք են՝ «Ադրբեջանցի ագրեսորներ, ձեռքներդ հեռու Արցախից», «Ալիևը ռազմական հանցագործ է» «Վերջ տվեք գնդակոծությանը, որի պատճառով խաղաղ մարդիկ են մահանում», և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий