четверг, 7 апреля 2016 г.

Լիբանանում հազարավոր հայեր էին հավաքվել՝ Արցախին աջակցելու համար (photo)





Լիբանանում՝ մայրաքաղաք Բեյրութի հայաշատ Բուրջ Համմուդի կենտրոնական հրապարակում օրերս բազմահազարանոց ցույց էին կազմակերպել տեղի հայերը՝ ի զորակցություն Արցախի: Ցույցի մասնակիցներից Հովսեփ Ղարիբյանը հայտնում է, որ հայերը շատ համերաշխ են, բոլորի նպատակը մեկն է՝ հնարավոր ամեն ինչով աջակցել Արցախին այս օրերին, երիտասարդների մի մասն էլ պատրաստվում է ժամեր անց մեկնել Արցախ՝ դիրքերում հայոց բանակի զինվորների կողքին կանգնելու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий