воскресенье, 8 мая 2016 г.

Արփի Ավդալյանի ասեղնագործ «գեղանկարները» (photo)







Մայիսի 7-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն-արվեստի թանգարանում կայացավ ասեղնագործուհի, ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի անհատական ցուցահանդեսը: Այն կարևոր էր հատկապես նրանով, որ հայկական ասեղնագործությունը՝ հին հայկական մշակույթին հատուկ զարդանախշերի, խորհրդանիշների ու գունային համակցությունների տեսքով, Արփիի աշխատանքներում վերածվել էր գեղանկարին բնորոշ գործառույթ ունեցող հորինվածքի, որը կարող է լինել ցանկացած ժամանակակից ինտերիերի դիզայնի օրիգինալ բաղադրիչ: Ուրախալի է, որ մեր օրերում հայկական ասեղնագործությունն ու ասեղնագործող վարպետները քայլում են ժամանակի շնչի հետ՝ միևնույն ժամանակ նորովի ներկայացնելով ու տարածելով հարուստ հայկական մշակույթից վերցված զարդանախշային համակարգն ու դարձնելով այն ճանաչելի և նորաձև:  










Комментариев нет:

Отправить комментарий