суббота, 20 августа 2016 г.

ՀՈՒՇկապարիկ խանութ֊ցուցասրահի բացման արարողությունը (photo)















Օգոստոսի 15-ին Մաշտոցի 7/2 հասցեում կայացավ «ՀՈՒՇկապարիկ»՝ հայ վարպետների աշխատանքները ներկայացնող պրոֆեսիոնալ խանութ-ցուցասրահի բացման արարողությունը, որի ընթացքում հնչեց կենդանի երաժշտություն թառահար Միքայել Ոսկանյանի և գիթառահար Սամվել Վարդանյանի կողմից։ Բացի այդ, Տեր Հայրն օրհնեց ցուցասրահն ու ներկաներին։ Խանութ-ցուցասրահի հիմնադիր-տնօրեն Անի Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ «ՀՈՒՇկապարիկ»-ը հայ արվեստագետներին ու դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղերի վարպետներին միավորող, վերջիններիս գործունեությունը լուսաբանող, քարոզող կենդանի օրգանիզմ է լինելու, որտեղ պարբերաբար անցկացվելու են ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ, ասուլիսներ։ «ՀՈՒՇկապարիկ»-ում ներկա դրությամբ ներկայացված են հայ տիկնիկագործների, մետաղագործների, արծաթագործների, մանրանկարիչների, ապակեգործների, մաքրամեի և ուլունքագործության վարպետների, ասեղնագործների, փայտագործների, խաչքարագործների, կավագործների, գեղանկարիչների աշխատանքները, «Մեգերյան» կարպետի ձեռագործ գորգերը և «Տերյան մշակութային կենտրոնի» տարազներն ու գորգային հորինվածքներով արդի զգեստները։ Խանութ-ցուցասրահը հրավիրում է ցանկացողներին համագործակցելու։ 

Комментариев нет:

Отправить комментарий