среда, 19 октября 2016 г.

Հայ անիմացիոն ֆիլմերի դաշտում դրական տեղաշարժեր կան. Հայկ Սայադյան





Շատերն են տեսել «Մոմիկ» անիմացիոն ֆիլմից կադրեր ու անհամբեր սպասում են ֆիլմը դիտելուն։ Իսկ մինչ «Մոմիկի» պրեմիերան, հեղինակ, նկարիչ, այլընտրանքային անիմատոր Հայկ Սայադյանը հոկտեմբերի 26-ին՝  ժամը 19: 00-ին, «Նարեկացի» արվետի միությունում  կներկայացնի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմը։ 

Ինչպե՞ս հղացավ «Պապիկիս երազ֊»-ը ստեղծելու միտքը, որքա՞ն տևեցին աշխատանքներն, ու ի՞նչն էր այդ գործընթացում առավել դժվար։

Մեկ տարի առաջ նախաձեռնել եմ «Մեծ երազներ»  անիմացիոն ֆիլմաշարը։ Սա այդ նախագծի առաջին ֆիլմն է։ Աշխատանքային գործընթացն էապես տարբերվեց նախկիններից. այս ֆիլմում որպես հետնանկարների նկարիչ իր մասնակցությունն ունեցավ իմ վաղեմի ընկեր, պարսկուհի նկարիչ Սորուր Քեյվանը, ով կշարունակի իր մասնակցությունը նաև այս ֆիլմաշարի մյուս ֆիլմերում։

 —Ի՞նչ է անում Հայկ Սայադյանը հիմա, ի՞նչ նոր նախագծեր ունի։

Հիմա զուգահեռաբար նկարվում է նախագծի երկրորդ ու երրորդ ֆիլմերը։ Բացի այդ, որպես ֆիլմի նկարիչ՝ համագործակցում եմ հայ և օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ։

—Հայ անիմացիոն ֆիլմային ոլորտի ներկայիս իրավիճակը՝ ըստ Հայկ Սայադյանի. խնդիրներ նվաճումներ, հեռանկարներ...

Շատ մեծ ու դրական տեղաշարժեր կան այս ոլորտում մեր երկրում։ Դա շատ օրինաչափ է, քանի որ ունենք նախանձելի մուլտիպլիկացիոն ժառանգություն՝ սկսած խորհրդային տարիների ակունքներից, այսինքն՝ ամուր ու ինքնատիպ ազգային անիմացիոն դպրոց։ Իսկ հիմա առաջ է գալիս մի սերունդ, ով ունիկալ է իր մտավոր, ստեղծագործական ու կամային հատկանիշներով, և այդ երիտասարդները նաև այս ոլորտն են այսօր ձևավորում։ Ես անբուժելի լավատես եմ։


Комментариев нет:

Отправить комментарий