вторник, 15 ноября 2016 г.

86-ամյա Ելենա տատիկ. Ասեղնագործում եմ 11 տարեկանից, երբեք ակնոց չեմ կրել




Օրերս «Հուշկապարիկ» խանութ-ցուցասրահ այցելեց կյանքով լեցուն ու շնորհաշատ Ելենա Այվազյանը՝ բերելով իր աշխատանքները՝ հիմնականում ասեղնագործ ժանյակներ։ Առիթը բաց չթողեցինք ու զրուցեցինք Ելենա տատիկի հետ։
—Ծնվել եմ 1930 թ. փետրվարի 17-ին Վրաստանում, ձեռքի շնորհքը մորիցս եմ ժառանգել։ Ասեղնագործում եմ 11 տարեկանից մինչև հիմա՝ 86 տարեկան եմ, ակնոց չեմ կրել ու չեմ կրում, գորգ ու կարպետ էլ եմ անում։
—Սովորեցնու՞մ եք Ձեր ժառանգներին Ձեր արվեստը։
—Երեխեքը շենքի եկան, հավաքվեցին, չկարողացան սովորել, միայն մի երեխա քչից շատից սովորեց, ես էլ երկու տղա ունեմ, աղջիկ չունեմ, որ սովորի։ Բայց լսել եմ՝ դասավանդում են ձեր մոտ, եթե ողջ մնացի, կդասավանդեմ։
Հումորով համեմված զրույցից հետո Ելենա տատիկը նվիրում է իր ասեղնագործ թաշկինակներից մեկը ու հեռանում՝ խոստանալով վերադառնալ այն ժամանակ, երբ երիտասարդ հայ աղջիկներ հավաքվեն՝ ժանյակ գործել սովորելու։ 










Комментариев нет:

Отправить комментарий