среда, 28 декабря 2016 г.

Նկարչուհին շունչ է տալիս սև կտորներին. ցուցահանդես Էջմիածնում





2016 թ. հունվարի 27-ին Էջմիածին քաղաքում կայացավ նկարչուհի, դիզայներ Սիրանույշ Նազանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Արվեստագետը հայկական մոտիվներ է նկարում մետաքսի, քաթանի, այլ տեսակի տեքստիլի վրա, որոնցից կարվում են արդի հագուստներ, շարֆեր, պայուսակներ, սփռոցներ, ստեղծվում են կտավներ: Նրա աշխատանքներից հատկապես առանձնանում են սև կտորի վրա նկարված հորինվածքները, որոնք ասես նկարչուհու ձեռագրի ինքնատիպության ցուցիչն են: Սիրանույշի աշխատանքները ներկայացված են այդ թվում «Հուշկապարիկ» մասնագիտացված խանութ-ցուցասրահում:






Комментариев нет:

Отправить комментарий